Հարց ու պատասխան — ինչպես ամրագրել օնլայն ավիատոմսեր առանց միջնորդի։ Մենք կօգնենք ձեզ գտնել էժան թռիչքներ ու ամրագրել ավիատոմսեր օնլայն

Home Air tickets Hotel booking Bus tickets Advertising Terms FAQ Contact us Сайт AirTickets.am на русском    Switch to AirTickets.am

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Ի՞նչ է նշանակում օնլայն կամ էլեկտրոնային ավիատոմս

 

Էլեկտրոնային ավիատոմսը մեզ բոլորիս ծանոթ սովորական տոմսի էլեկտրոնային տարբերակն է, որտեղ ուղևորի անձնական տվյալները պահվում են էլեկտրոնային տարբերակով կենտրոնական սերվերներում: Օդային ուղևորափոխադրումներում մեր օրերում օգտագործվում է հիմնականում ավիատոմսերի էլեկտրոնային տարբերակը և միայն ավիաընկերությունների չնչին տոկոսն է տրամադրում թղթե ավիատոմս:

Ինչպե՞ս է կատարվում ավիատոմսերի կամ հյուրանոցների որոնումը

 

airtickets.am կայքը հանդիսանում է միջնորդ հարթակ, որը կապակցված է միջազգային տուրիստական որոնման համակարգին: Համակարգում ներառված են մոտ 800 ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման ծառայություններ, որոնց արժեքները ցուցադրվում են ըստ կատարված որոնման հարցման: Համապատասխան որոնման ժամանակ համակարգը կապակցվում է բոլոր ծառայություններին և ստանում տվյալ որոնման հարցման համար արդյունքներ և ցուցադրում տվյալ ավիատոմսի կամ հյուրանոցի ամենաէժան գները:

Համակարգում ներառված են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ Expedia, airtickets.com, Vayama, TravelGenio, Booking.com, Hotels.com, Tripsta, eDreams և այլ ծառայություններ:

Ինչպե՞ս ամրագրել ավիատոմսեր օնլայն

 

airtickets.am որոնման համակարգում կատարվում է միայն ավիատոմսերի որոնում: Որոնման արդյունքներում օգտվողին ցուցադրվում են ավիատոմսերի գները ըստ կանխադրված արժույթի: Ցուցադրված արդյունքներից յուրաքանչյուրը հնարավոր է ամրագրել՝ սեղմելով տվյալ արժեքի վրա և անցնելով տվյալ ամրագրման համակարգ, որտեղ էլ կատարվում է ավիատոմսի վերջնական ամրագրումը:

Ո՞վ է վաճառում օնլայն ավիատոմսերը

 

Ավիատոմսերի ամրագրումը կատարվում է մի քանի տասնյակ ամրագրման համակարգերում, որոնք կապակցված են կենտրոնացված որոնման համակարգին: Ամրագրման համակարգերը հանդիսանում են երրորդ կողմի ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայություններ ըստ սեփական պայմանների: Որոնելով որոշակի ուղղությամբ թռիչքի տոմսեր՝ դուք կարող եք տեսնել այդ տոմսի արժեքները մի քանի ամրագրման համակարգերում, որոնցից ամենահարմար տարբերակը կարող եք ընտրել և գնել տվյալ ամրագրման համակարգում:

Ինչպե՞ս վճարել ավիատոմսի կամ հյուրանոցի ամրագրման համար

 

Ավիատոմսի կամ հյուրանոցի սենյակի ամրագրման համար վճարումը կատարվում է միայն օնլայն ամրագրման համակարգերում: Վճարումը կատարվում է VISA կամ MasterCard վճարային քարտերով: Ընդ որում քարտի արտարժույթը էական չէ: Եթե ձեր քարտը դրամային է և դուք ամրագրման համակարգում պետք է վճարեք ԱՄՆ դոլարով, ապա վճարման պահին դրամը կփոխարկվի ԱՄՆ դոլարի ըստ տվյալ պահին ձեր քարտը թողարկող բանկի փոխարժեքի:

Ի՞նչ արժույթով է կատարվում օնլայն ավիատոմսի վաճառքը կամ հյուրանոցային համարի ամրագրումը

 

airtickets.am որոնման ծառայությունը կապակցված է միջազգային որոնողական համակարգին, որի կողմից առաջարկվում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման արժեքները տարբեր արժույթներով: Դուք կարող եք ընտրել արժույթների ցանկից և ձեզ հարմար տարբերակով տեսնել ամրագրման արժեքը, օրինակ՝ ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով կամ Եվրոյով: ՀՀ դրամը բացակայում է վերոնշյալ ցանկում:

Հնարավո՞ր է որոնել ավիատոմս օնլայն համակարգերում և գնել այն գրասենյակում միևնույն գնով

 

Ոչ: Էլեկտրոնային ավիատոմսերի գները ցուցադրվում են միայն տվյալ ամրագրման համակարգերում ամրագրման պայմանով և դրանք հնարավոր է գնել այդ գնով միայն տվյալ օնլայն ամրագրման համակարգում: Օնլայն ավիատոմսերի ամրագրման համակարգերի և գրասենյակներում վաճառվող միևնույն ավիատոմսի գները կարող են տարբերվել (սովորաբար 2-5%, սակայն երբեմն տարբերությունը շատ մեծ է լինում):

Կարո՞ղ ենք ինքնուրույն գտնել ավիատոմսերը և կապվել airtickets.am-ի հետ, որպեսզի դուք ամրագրեք այն կամ օգնեք ամրագրել այն կամ ճշտեք ավիատոմսի արժեքը:

 

Ցավոք, մենք չունենք այնպիսի ծառայություն և հնարավորություններ, որպեսզի կարողանանք ամրագրել ձեր ընտրած ավիատոմսը ձեր փոխարեն: Մենք կարող ենք պատասխանել ձեր հարցերին միայն էլփոստով, եթե ունեք հատուկ հարցեր՝ կապված ավիատոմսի կամ հյուրանոցի օնլայն ամրագրման հետ: Ավիատոմսերի կամ հյուրանոցների գների հարցումներին մենք չենք պատասխանում, քանի որ օնլայն որոնման համակարգը նախատեսված է հենց այդ հարցերին պատասխանելու համար:

Ավիատոմսը ամրագրելուց հետո ինչպե՞ս օգտագործել այն

 

Էլեկտրոնային ավիատոմսերը պարտադիր չէ տպել և ներկայացնել օդանավակայանում: Սակայն ցանկալի է, որ այն ունենաք ձեր ձեռքի տակ՝ տպված, սմարտֆոնում կամ պլանշետում: Ավիատոմսի ամրագրումից հետո ձեր տվյալներն ավտոմատ պահվում են կենտրոնացված հիշապահեստում, և օդանավակայանում տոմս ներկայացնելու կարիք այլևս չի լինում, այլ պարզապես պետք է ներկայացնել անձնագիր և անցնել հաշվառում (check-in կամ регистрация):

Ինչպե՞ս փոխել թռիչքի օրը կամ վերադարձնել ավիատոմսը:

 

Էլեկտրոնային ավիատոմսերի վերադարձը կամ թռիչքի օրվա փոփոխությունը կատարվում է այն համակարգում, որտեղից կատարվել է ամրագրումը: Որպես կանոն, ավիատոմսի վերադարձի կամ փոփոխության դեպքում գանձվում են տուգանքներ (չափը կախված է նրանից, թե որքան վաղ եք վերադարձնում ավիատոմսը կամ փոխում դրա օրը): Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի ավիատոմսերի վերադարձի կամ փոփոխության սեփական պայմաններն ու քաղաքականությունը:

Կարդացեք նաև՝

airtickets.am կայքի օգտագործման պայմաններ

Frequently Asked Question | Airtickets.am

Cհeap online air tickets (from Yerevan city)

Join us on Facebook!

Popular destinations